ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ Կրեմլում հանդիպել է Չինաստանի վարչապետ Լի Կեցյանին, ով Ռուսաստանում է եռօրյա այցով՝ տնտեսական կապերը խթանելու նպատակով:
Հանդիպման մեկնարկին Պուտինն ասել է, որ վստահ է՝ այցը լավ խթան է լինելու տնտեսական հարաբերությունների համար։
South China Morning Post-ը նշում է, թե Չինաստանի վարչապետը այս կերպ ցանկանում է մեղմել Միացյալ Նահանգների հետ առևտրային պատերազմը։
Լի Կեցյանի հետ հանդիպմանը Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ասել է, որ երկու երկրները պետք է նպատակ դնեն առաջիկա հինգ տարում կրկնապատել առևտուրը։
Ըստ Ռուսաստանի վիճակագրության, երկու երկրների միջև առևտուրը 2018 թվականին աճել է գրեթե 25 տոկոսով և կազմել 108 միլիարդ դոլար: