Մատչելիության հղումներ

Ռուսաստանի ղեկավարներն ընդունում են Չինաստանի վարչապետին


Չինաստանի վարչապետ Լի Կեցյան, արխիվ
Չինաստանի վարչապետ Լի Կեցյան, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Մոսկվայում ընդունելու է Չինաստանի վարչապետ Լի Կեցյանին:

Ավելի վաղ Չինաստանի կառավարության ղեկավարը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է իր պաշտոնակից Դմիտրի Մեդվեդևի հետ:

Երկու երկրները համաձայնել են ընդարձակել համագործակցությունն առևտրի, էներգետիկայի և այլ ոլորտներում, նպատակ ունենալով կրկնապատկել փոխադարձ առևտուրը:

Չինաստանն անցած 9 տարիների կտրվածքով Ռուսաստանի թիվ մեկ տնտեսական գործընկերն է: 2018 թվականին փոխադարձ առևտուրը գրանցել է 27.1 տոկոսի աճ և գերազանցել 100 միլիարդ ԱՄՆ դոլարի ռեկորդային ցուցանիշը:

Մեդվեդևն ասել է, որ երկու երկրների նպատակն է փոխադարձ առևտրի ծավալը 2024 թվականին հասցնել 200 միլիարդ դոլարի:

Լի Կեցյանը Ռուսաստան է մեկնել երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 70-ամյակի կապակցությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG