Մատչելիության հղումներ

Պայթյուն Քաբուլում ԱՄՆ դեսպանատան մոտակայքում․ տուժածներ չկան


Աֆղանստան - Քաբուլում ԱՄՆ դեսպանատունը, արխիվ
Աֆղանստան - Քաբուլում ԱՄՆ դեսպանատունը, արխիվ

Այս գիշեր պայթյուն է տեղի ունեցել Քաբուլում ԱՄՆ դեսպանատան մոտակայքում, մեկ այլ պայթյուն՝ Աֆղանստանի պաշտպանության նախարարության շենքի մոտ: Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ տուժածներ չկան։

Պայթյունը տեղի է ունեցել սեպտեմբերի 11-ի ահաբեկչության 18-րդ տարելիցի օրը:

Երկու օր առաջ, հիշեցնենք, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «Թալիբան» զինված խմբավորման հետ խաղաղ բանակցությունները «մահացել են»։ Դրան նախորդել էր «Թալիբան»-ի և Աֆղանստանի ղեկավարների միջև գաղտնի բանակցությունների չեղարկումը․ պատճառը Քաբուլում մեքենայի պայթեցումն էր, որի հետևանքով 12 մարդ է զոհվել, այդ թվում՝ ամերիկացի զինվոր։

Սեպտեմբերի 9-ին Աֆղանստան այցի ընթացքում ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ղեկավար գեներալ Քենեթ ՄըքՔենզին ակնարկել է, որ ամենայն հավանականությամբ Միացյալ Նահանգները կընդլայնի իր գործողությունները «Թալիբան»-ի դեմ։

Երեկ, այդուհանդերձ, ՄԱԿ-ի Աֆղանստանի հարցերով բանագնաց Տադամիչի Յամամոտոն ասել է, որ բանակցությունների հնարավորինս շուտ վերսկսումը «հրամայական է»։

XS
SM
MD
LG