Մատչելիության հղումներ

Թրամփ. «Ամերիկան թալիբներին ծանրագույն հարված կհասցնի»


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և առաջին տիկին Մելանիան լռության րոպեով հարգանքի տուրք են մատուցում «Սեպտեմբերի 11»-ի զոհերի հիշատակին, Սպիտակ տուն, Վաշինգտոն, 11-ը սեպտեմբերի, 2019թ.
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և առաջին տիկին Մելանիան լռության րոպեով հարգանքի տուրք են մատուցում «Սեպտեմբերի 11»-ի զոհերի հիշատակին, Սպիտակ տուն, Վաշինգտոն, 11-ը սեպտեմբերի, 2019թ.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է «Թալիբան» զինյալ շարժմանը ծանրագույն հարված հասցնել:

Երեկ այդ հայտարարությամբ Թրամփը հանդես է եկել Պենտագոնում սեպտեմբեր 11-ի ահաբեկչական գրոհի 18-րդ տարելիցի առթիվ արտասանած ելույթում:

2001 թվականի սեպտեմբերի 11-ին Ուսամա Բին Լադենի կազմակերպած ահաբեկչական հարձակման հետևանքով Միացյալ Նահանգներում զոհվել է մոտ 3 հազար մարդ:

Օրերս Թրամփն ասել է, որ թալիբների հետ բանակցությունները «մեռյալ վիճակում են»:

Թրամփը պետք է Քեմփ Դեյվիդի նախագահական հանգստյան համալիրում ընդուներ թալիբների պատվիրակներին և Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիին, սակայն սեպտեմբերի 5-ին Քաբուլում թալիբների նախաձեռնած հարձակումից հետո չեղարկել է հանդիպումը:

Այդ հարձակման հետևանքով սպանվել են տասնյակ մարդիկ, այդ թվում՝ մի ամերիկացի զինծառայող:

«Ամերիկյան զինուժը թալիբներին կհասցնի այնպիսի հարված, որի նմանը նրանք երբեք չեն տեսել»,- երեկ ասել է Դոնալդ Թրամփը: Նա ընդգծել է, որ խոսքը, իհարկե, միջուկային զենքի մասին չէ:

XS
SM
MD
LG