Մատչելիության հղումներ

Ռուսաստանցի մտավորականներն աջակցություն են հայտնում ազատազրկված դերասանին


Ռուսաստան - Դերասան Պավել Ուստինովը դատարանում, Մոսկվա, 16-ը դեկտեմբերի, 2019թ․
Ռուսաստան - Դերասան Պավել Ուստինովը դատարանում, Մոսկվա, 16-ը դեկտեմբերի, 2019թ․

Ռուսաստանյան մշակութային գործիչներն աջակցություն են հայտնում իրենց գործընկեր Պավել Ուստինովին, ում դատարանը երկուշաբթի օրը երեք տարի և վեց ամսվա ազատազրկման է դատապարտել՝ Ռոսգվարդիայի աշխատակցի նկատմամբ բռնություն կիրառելու մեղադրանքով:

Ռուսաստանցի մտավորականները սոցիալական ցանցերում կոչ են անում անհապաղ ազատ արձակել Ուստինովին՝ համոզմունք հայտնելով, որ օգոստոսի 3-ին բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալված 23-ամյա սկսնակ դերասանի դեմ հարուցված քրեական գործը շինծու է:

Ուստինովը հերքում է իրեն առաջադրված մեղադրանքը՝ պնդելով, որ ցույցի վայրում պատահական է հայտնվել, և ինքը նույնպես նախկինում ծառայել է Ռոսգվարդիայում։

XS
SM
MD
LG