Մատչելիության հղումներ

Մոսկվայում հարյուրավոր ցուցարարներ են ձերբակալվել


Ոստիկանները բերման են ենթարկում ընդդիմադիրների ցույցի մասնակիցներին, Մոսկվա, 3 օգոստոսի, 2019թ.

Մոսկվայում ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 300 ընդդիմադիր ցուցարարի:

Ռուսաստանի մայրաքաղաքում սեպտեմբերի 8-ին կայանալիք տեղական դումայի ընտրություններում ընդդիմության թեկնածուներին չգրանցելու որոշումից վրդովված տասնյակ հազարավոր ակտիվիստներ մեկ շաբաթ առաջ էլ են կազմակերպել իշխանության կողմից չարտոնված ցույց, որի ավելի քան 1300 մասնակիցներ ձեբակալվել են:

Այսօր Մոսկվայում ոստիկանության հատուկ նշանակության ջոկատի ստորաբաժանումներ են տեղակայված:

Մոսկովյան իշխանությունն ընդդիմության գործողությունները որակել է որպես «սադրանք» և հայտարարել է, որ բոլոր օրինական միջոցներով կկասեցնի ապօրինի ակցիաները:

Այսօր ձերբակալվածների թվում է նաև ընդդիմության ակտիվիստներից հացադուլավոր Լյուբով Սոբոլը:

Անվանի ընդդիմադիր մեկնաբան և բլոգեր Վիկտոր Շենդերովիչն ասել է, որ այսօր իրավիճակը փոխելու վերջին հնարավորությունն է:

«Կառավարությունը պատրաստ է ֆիզիկական ուժի գործադրման, իշխանությունը կարող է աղետալի առճակատման գնալ»,- ասել է Շենդերովիչը և ավելացրել. - «Իհարկե, ես էլ եմ վախենում, հնարավոր չէ մերվել բռնության հետ»:

Մոսկվայի իշխանությունները կենտրոնում գտնվող հիմնարկների և ընկերությունների աշխատակիցներին կարգադրել են դադարեցնել աշխատանքը և հեռանալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG