Մատչելիության հղումներ

Թրամփ․ Շատ նման է, որ Իրանն է կանգնած Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա հարձակման հետևում


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը երեկ հայտարարել է՝ շատ «նման է», որ Իրանն է կանգնած անցած շաբաթվա վերջին Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքների վրա հարձակումների հետևում, սակայն հավելել է՝ դեռևս վաղ է ամբողջովին վստահ լինելու համար:

ԱՄՆ-ը որևէ մեկի հետ պատերազմ չի ուզում, սակայն պատրաստ է օգնել իր դաշնակցին, երբ հստակ կլինի, թե ով է այդ հարձակումների պատասխանատուն, ասել է Թրամփը:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն արդեն իսկ մեղադրել է Իրանին: Երեկ նմանատիպ մեղադրանք է ներկայացրել նաև ԱՄՆ պաշտպանության նախարար Մայք Էսպերը՝ Միացյալ Նահանգների կողմից արբանյակային լուսանկարների հրապարակումից հետո։

Իրանը հերքում է իր ներգրավվածությունը այդ օդային հարձակումներում:

Սաուդյան Արաբիայի խոշորագույն նավթահորերից մեկի և նավթավերամշակման գործարանի դեմ անցած շաբաթավերջին իրականացված հարձակումների պատասխանատվությունը, հիշեցնենք, ստանձնել են Եմենում գործող շիա զինյալները:

XS
SM
MD
LG