Մատչելիության հղումներ

Իսրայելում կրկին խորհրդարան են ընտրում


Բենյամին Նեթանյահու (աջից), Բենի Գանց
Բենյամին Նեթանյահու (աջից), Բենի Գանց

Իսրայելում այսօր խորհրդարան են ընտրում, ընդ որում՝ սա արդեն երկրորդ քվեարկությունն է վերջին կես տարվա մեջ:

Ապրիլին անցկացված ընտրություններից հետո երկրի երկարամյա վարչապետը՝ «Լիքուդ»-ի առաջնորդ Բենյամին Նեթանյահուն այդպես էլ չկարողացավ կոալիցիա կազմել խորհրդարան անցած մյուս ուժերի հետ: Արդյունքում, 21-րդ գումարման Քնեսեթը լուծարվեց՝ դառնալով ամենակարճաժամկետը երկրի պատմության մեջ:

Նեթանյահուի հիմնական մրցակիցը՝ նախկին զինվորական, զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին ղեկավար, գեներալ-լեյտենանտ Բենի Գանցը վստահ է՝ այս անգամ հաղթանակն իրենն է լինելու: Ի դեպ, վերջին՝ ապրիլյան ընտրություններում նրա նորաստեղծ կուսակցությունը՝ «Կախոլ լավան»-ն ստացել էր 35 մանդատ, ճիշտ այնքան, որքան Նեթանյահուի՝ ավելի քան քառասուն տարվա պատռմություն ունեցող «Լիքուդ»-ը:

Սոցիոլոգիական հարցումները փաստում են՝ ինչպես և անցած ընտրություններում, հիմա էլ Նեթանյահուի ու Գանցի կուսակցությունները գրեթե հավասար վարկանիշ ունեն, մյուս կողմից՝ նրանցից որևէ մեկին, ամենայն հավանականությամբ, չի հաջողվի ստանալ ձայների մեծամասնությունը՝ միանձնյա կառավարություն ձևավորելու համար:

Երրորդ հորիզոնականում, ըստ հարցումների, պաշտպանության նախկին նախարար, ազգայնական Ավիգդոր Լիբերմանի կուսակցությունն է, որը նախորդ անգամ համառորեն մերժեց կոալիցիա կազմելու՝ Նեթանյահուի առաջարկը:

Տե՛ս նաև այստեղ

XS
SM
MD
LG