«Թուրքիայից Հունաստանի տարածք անցնող անօրինական ներգաղթյալների թվի աճը մտահոգիչ է», - հայտարարում է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասը:
Բեռլինում այսօր իր հույն պաշտոնակցի հետ անցկացրած մամուլի ասուլիսի ժամանակ գերմանական դիվանագիտության ղեկավարը նշել է. - «Մեզ մտահոգում է, որ Թուրքիայից դեպի Հունաստան մարդկանց թիվը աճում է: Խոսքը մասնավորաբար ծովային ուղիներից օգտվողների մասին է: Մենք կրկին մեր աջակցությունն ենք հայտնում ներգաղթի թեմային վերաբերող ԵՄ - Թուրքիա համաձայնագրին և մեկ անգամ ևս ընդգծում ենք մեր հստակ ակնկալիքը` թուրքական կողմը պետք է հարգի իր իսկ ստանձնած պարտավորությունները»: