Երևանի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրային համալիրի մոտակայքում այսօր առավոտյան բախվել են «Opel Astra G», «BMW», «Mercedes Sprinter» և «Infiniti» մակնիշների ավտոմեքենաները. կա 6 տուժած, տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Փրկարարները «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
«Infiniti» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, իսկ ուղևորները՝ 2003 թ. ծնված Հենրի Ա.-ն և 2012 թ. ծնված Հայկ Ա.-ն, հոսպիտալացվել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ բժիշկները ուղևորների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Երկու տուժած հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր: