Մատչելիության հղումներ

Սեպտեմբերի 16-ին Պուտինը կմեկնի Անկարա


Իրանի, Ռուսաստանի և Թուրիայի նախագահներ Հասան Ռոհանի, Վլադիմիր Պուտին և Ռեջեփ Էրդողան, Սոչի, 14-ը փետրվարի, 2019թ.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ երկուշաբթի օրը՝ սեպտեմբերի 16-ին, կմեկնի Անկարա, որտեղ գումարվում է Սիրիայի հարցով թուրք-ռուս-իրանական եռակողմ գագաթնաժողովը:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ, Պուտինը բանակցելու է Թուրքիայի և Իրանի նախագահներ Ռեջեփ Էրդողանի և Հասան Ռոհանիի հետ:

«Երկուշաբթի օրը նախատեսվում է Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցով «Աստանայի գործընթացի» երաշխավորների հանդիպումը: Այն տեղի կունենա Անկարայում, և նախագահը կմասնակցի ժողովին», - այսօր ասել է Պեսկովը:

ՏԱՍՍ լրատվական գործակալությունը նշում է, որ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի ղեկավարների մակարդակով առաջին գագաթնաժողովը տեղի է ունեցել 2017 թվականի նոյեմբերին Սոչիում:

Այդ առաջին քննարկումից հետո կողմերը հայտարարել են, որ Սիրիայում ապառազմականացված գոտիների ստեղծումը չպետք է սպառնա Սիրիայի տարածքային ամբողջականությանը:

XS
SM
MD
LG