Մատչելիության հղումներ

Կատալոնացիները երեկ բազմահազարանոց երթ են անցկացրել


Կատալոնիայի անջատականների երթը, Բարսելոնա, 11-ը սեպտեմբերի, 2019թ.
Կատալոնիայի անջատականների երթը, Բարսելոնա, 11-ը սեպտեմբերի, 2019թ.

Կատալոնացի անջատականները Բարսելոնայում երեկ փորձել են ճեղքել ոստիկանների պատնեշը: Անջատականները նշել են «Լա Դիադա»-ն՝ Կատալոնիայի ազգային օրը:

«Հանրապետության պաշտպանության կոմիտե» շարժման ակտիվիստները Կատալոնիայի տեղական խորհրդարանի շենքի մոտ այրել են Իսպանիայի պետական դրոշը: Ոստիկանության հատուկ ջոկատը հեռացրել է ցուցարարներին:

Երեկ ավելի վաղ տասնյակ հազարավոր մարդիկ անցել են Բարսելոնայի հրապարակներով և կենտրոնական փոխոցներով ու վանկարկել են «Անկախություն հենց հիմա՛» կարգախոսը:

Կատալոնիայի անջատականներն ամեն տարի են նման երթեր անցկացնում: Մինչդեռ Իսպանիայի դատարանը պետք է հոկտեմբերին վճիռներ կայացնի 2017 թվականին անկախություն հռչակելու ձախողված փորձի կապակցությամբ հարուցված գործերով:

XS
SM
MD
LG