Մադրիդի Գերագույն դատարանում մեկնարկել են 12 կատալոնցի անջատականների գործով լսումները:
Նախկին բարձրաստիճան պաշտոնյաները, քաղաքական, հասարակական գործիչները մեղադրվում են խռովության և պետական միջոցները ոչ նպատակային ծախսելու մեջ: Նրանք ձերբակալվել են 2017-ի աշնանը անցկացված անկախության հանրաքվեից հետո:
Դատավարության ընթացքում որպես առանցքային ամբաստանյալ է հանդես գալիս Կատալոնիայի նախկին փոխվարչապետ Օրիոլ Ժունկերասը:
Կատալոնիայի ինքնավարության նախկին ղեկավար Կարլես Պուչդեմոնը լքել է Իսպանիան և ապաստան խնդրել Բելգիայում: Նա ամբաստանյալների թվում չի ընդգրկվել, քանի որ իսպանական օրենսդրությամբ հեռակա կարգով դատավարություններ նախատեսված չեն: