Մատչելիության հղումներ

Կատալոնացիները կրկին անկախության հարց են բարձրացնում


Իսպանիա - Կատալոնիայի անկախության կողմնակիցների ցույց Բարսելոնայում, փետրվար, 2019թ.

Իսպանիայում կատալոնացիները կրկին անկախության հարց են բարձրացնում: Կիրակի օրը կայացած ընտրությունների արդյունքներով խորհրդարան անցած ուժերը գործող վարչապետ Պեդրո Սանչեսին հորդորում են երկրամասի կարգավիճակի հարցով քննարկումներ սկսել:

Սանչեսի Սոցիալիստական կուսակցությունը ստացել է քվեների մեծամասնությունը, բայց ոչ այնքան, որ կարողանա միանձնյա կառավարություն ձևավորել:

«Հիմա արդեն պետք է քննարկել ոչ թե այն՝ ինչ կարող է անել Բարսելոնան սոցիալիստների համար, այլ հարցը, թե ինչի են պատրաստ սոցիալիստները հանուն Բարսելոնայի», - հայտարարել է Կատալոնիայի ձախ հանրապետականների պատգամավոր Գաբրիել Ռուֆիանը:

Անջատական ուժը, որի առաջնորդ Օրիոլ Ժունկերասը կալանավորված է 2017 թվականի անկախության հանրաքվեից հետո, անցած կիրակի առաջին անգամ հաջողության հասավ համապետական ընտրություններում՝ ստանալով 15 մանդատ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG