Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանը ժամանեց դատարան


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատարանում, Երևան, 12-ը սեպտեմբերի, 2019թ․

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ժամանեց դատարան, որտեղ այսօր վերսկսվում է նրա և մյուս նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործով դատավարությունը:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում գործը քննելու է դատավոր Աննա Դանիբեկյանը:

Շենգավիթի դատարանի շենքի դիմաց, որտեղ նշանակված է դատական նիստը, ակցիաներ են անցկացնում նախկին նախագահի աջակիցները և ընդդիմախոսները:

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով՝ 3 միլիոն դոլար կաշառք ստանալու մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG