Իրանի աջակցությունը վայելող լիբանանյան «Հըզբոլա» շարժումը հայտարարել է երկրի հարավում իսրայելական անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին: Շարժման ներկայացուցիչների պնդմամբ՝ թռչող սարքն այժմ գտնվում է «Հըզբոլա»-ի ձեռքում:
Իսրայելի պաշտպանության նախարարությունը հաստատել է Հարավային Լիբանանում անօդաչու թռչող սարքի կորստի մասին տեղեկությունները` չնշելով, սակայն, վթարի պատճառները:
«Անօդաչու թռչող սարքը որևէ լուրջ նշանակություն ունեցող տեղեկատվություն չէր կրում», - նշել է Իսրայելի ռազմական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը: