Մատչելիության հղումներ

Իսրայելը հրետակոծել է Լիբանանի հարավային շրջանները


Լիբանան - Իսրայելի կողմից հրետակոծության հետևանքով բռնկված հրդեհը Մարուն ալ-Ռաս գյուղի մոտակայքում, 1-ը սեպտեմբերի, 2019թ․
Լիբանան - Իսրայելի կողմից հրետակոծության հետևանքով բռնկված հրդեհը Մարուն ալ-Ռաս գյուղի մոտակայքում, 1-ը սեպտեմբերի, 2019թ․

Իսրայելը հրետակոծել է Լիբանանի հարավային շրջանները այն բանից հետո, երբ «Հըզբոլա» շարժման զինյալները կիրակի օրը շարքից հանել են իսրայելական բանակին պատկանող տրանսպորտային միջոցներից մեկը:

Հրետակոծության արդյունքում Լիբանանի հարավում անտառային հրդեհներ են սկիզբ առել, այրվում են նաև սահմանամերձ գոտում գտնվող խոտածածկ տարածքները:

Լիբանանի և Իսրայելի հարաբերությունները սրվեցին մոտ մեկ շաբաթ առաջ, երբ իսրայելական բանակի մարտական անօդաչու թռչող սարքերը երկու հարձակում իրականացրեցին Բեյրութի հարավային` «Հըզբոլա»-ի վերահսկողության ներքո գտնվող թաղամասերում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG