Մատչելիության հղումներ

Ռուսաստանի ընդդիմությունը Մոսկվայում նոր բողոքի ակցիա է կազմակերպել


Բողոքի ակցիա Ռուսաստանում, 31-ը օգոստոսի, 2019 թ.

Արտախորհրդարանական ընդդիմությունն այսօր Մոսկվայի կենտրոնում հերթական բողոքի ակցիան է անցկացրել, որը, սակայն, արտոնված չի եղել քաղաքային իշխանությունների կողմից:

Ընդդիմության մի քանի հարյուր աջակիցները Ալեքսեյ Նավալնու մերձավոր զինակից Լյուբով Սոբոլի գլխավորությամբ «Չիստիե Պրուդի» մետրոյի կայարանից երթով շարժվել են դեպի Պուշկինի հուշարձանին հարող տարածք: Այստեղ ոստիկանական մեծ ուժեր են կուտակված:

Ցուցարարները պահանջում են վերջ տալ իշխանությունների ընդդիմախոսների դեմ բռնաճնշումներին, «Ազատություն քաղբանտարկյալներին» կոչեր են հնչում:

Ոստիկանության տվյալներով՝ բողոքի ակցիայի մասնակցիների թիվը չի գերազանցում 750-ը, ակցիայի կազմակերպիչները նշում են մի քանի հազար թիվը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG