Մատչելիության հղումներ

Ռուսաստանի ՆԳՆ-ը հաղորդում է ԿԸՀ նախագահի վրա հարձակման մասին


ՌԴ ԿԸՀ նախագահ Էլլա Պամֆիլովա, արխիվ
ՌԴ ԿԸՀ նախագահ Էլլա Պամֆիլովա, արխիվ

Ռուսաստանի ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ անցած գիշեր անհայտ անձինք էլեկտրաշոկով հարձակվել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովայի վրա:

Հաղորդագրության համաձայն՝ հանցագործը եղել է դիմակավորված, տուն է ներխուժել տան բացօթյա պատշգամբից, մի քանի անգամ հարվածել տանտիրուհուն ու փախուստի դիմել:

Հարուցվել է քրեական գործ ավազակային հարձակման հատկանիշներով: Թե որոնք են հավանական դրդապատճառները՝ հաղորդագրությունը չի հստակեցրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG