«Դորիան» անվամբ մրրիկը մեծ ավերներ է հասցրել Բահամյան կղզիներին: Որոշ ավաններ տառացիորեն հողին են հավասարվել, կա առնվազն 30 զոհ, սակայն տուժածների հստակ թիվը դեռ հայտնի չէ:
Բահամյան կղզիների համագործակցության առողջապահության նախարար Դուեյն Սանդսի փոխանցմամբ՝ «այդ թիվը, վստահաբար, կավելանա»։
Մրրիկն ուղեկցվել է հուժկու քամիներով և հորդառատ անձրևներով, ալիքների բարձրությունը հասել է 5,5 մետրի, քամու արագությունը հասել է ժամում 184 կիլոմետրի:
Բահամյան կղզիների համագործակցության վարչապետը Ուբեր Մինիսը հայտարարել է, որ մրրիկի հասցրած վնասը «մի քանի սերունդ է զգալու»:
ՄԱԿ-ի տվյալներով՝ այս պահին ստեղծված իրավիճակը սպառնում է առնվազն 70 հազար մարդկանց կյանքին: Բնակիչները փորձում են հեռանալ կղզիներից:
«Դորիան»-ը Միացյալ Նահանգների իշխանություններին ստիպել է մեկ միլիոն մարդու տարհանել: