Մատչելիության հղումներ

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը մարտական դրոշ է հանձնել հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասին


Լուսանկարը՝ ՀՀ ՊՆ լրատվականի
Լուսանկարը՝ ՀՀ ՊՆ լրատվականի

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը երեկ մարտական դրոշ է հանձնել Հայաստանի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասին։

Շարահրապարակում, անձնակազմի ներկայությամբ կայացած հանդիսությանը Դավթյանը փաստել է, որ զորամասը մարտական փառահեղ ուղի է անցել, և վստահություն է հայտնել, որ հետագայում էլ պատվով է կատարելու հայրենիքի սահմանները պաշտպանելու իր առաքելությունը, ասված է Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում:

Մարտական դրոշը զորամասի հրամանատարին հանձնելուց առաջ գեներալ-լեյտենանտը ներկայացրել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հրամանը և նշել, որ մարտական դրոշը զինվորական պատվի, փառքի ու արիության, հայրենիքին անձնուրաց ծառայելու և այն քաջաբար պաշտպանելու խորհրդանիշ է, որը սրբորեն կպահվի զորամասում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG