Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի տիեզերական գործակալության և դրա երկու ​ինստիտուտների դեմ


Իրանը «Սաֆիր» հրթիռով տիեզերք է արձակում «Օմիդ» արբանյակը, արխիվ
Իրանը «Սաֆիր» հրթիռով տիեզերք է արձակում «Օմիդ» արբանյակը, արխիվ

Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել Իրանի քաղաքացիական տիեզերական գործակալության և դրա երկու հետազոտական ​ինստիտուտների նկատմամբ՝ պնդելով, որ այդ կառույցներն օգտագործվում են Թեհրանի հրթիռային ծրագրի առաջխաղացման համար:

Նոր պատժամիջոցները թիրախավորում են Իրանի տիեզերական գործակալությունը, Տիեզերական հետազոտությունների կենտրոնը և Տիեզերագնացության հետազոտական ինստիտուտը, երեկ հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը՝ մեղադրելով այդ հաստատություններին քաղաքացիական ծրագրի ներքո բալիստիկ հրթիռներ զարգացնելու մեջ։

Պետքարտուղար Մայք Փոմփեոն հայտարարել է, որ Վաշինգտոնը «թույլ չի տա Իրանին օգտագործել տիեզերական ծրագրերը բալիստիկ հրթիռների ծրագրերը զարգացնելու նպատակով»։

Նա նաև ասել է, որ այս միջոցառումները պետք է որպես նախազգուշացում դիտվեն այն հետազոտական շրջանակների կողմից, որոնք համագործակցում են Իրանի տիեզերական ծրագրերի հետ, քանի որ դրանք կարող են նպաստել Իրանի միջուկային զենքի համակարգերի զարգացմանը։

XS
SM
MD
LG