Մատչելիության հղումներ

Ըստ հրապարակված լուսանկարների՝ Իրանը տիեզերք արբանյակ ուղարկելու երկրորդ փորձն է ձեռնարկել


Իրան - «Փայամ» արբանյակը կրող առաջին հրթիռի արձակումը, 15-ը հունվարի, 2019թ․
Իրան - «Փայամ» արբանյակը կրող առաջին հրթիռի արձակումը, 15-ը հունվարի, 2019թ․

Արբանյակային պատկերներ թողարկող երկու ընկերություններ լուսանկարներ են հրապարակել, որոնցից կարելի է ենթադրել, որ Իրանը տիեզերք արբանյակ ուղարկելու երկրորդ փորձն է ձեռնարկել՝ հունվարին առաջինի ձախողումից հետո:

Այսօր հրապարակված պատկերները ցույց են տալիս, որ փետրվարի 5-ին Իրանի Սեմնան նահանգում գտնվող «Իմամ Խոմեյնի» տիեզերական կենտրոնից հրթիռ է արձակվել: Հաջորդ օրվա պատկերներում հրթիռը բացակայում է, իսկ գետնին դրա արձակման հետքերն են:

Լուսանկարները թողարկվել են Կոլորադոյում գործող DigitalGlobe և Սան Ֆրանցիսկոյում գործող Planet ընկերությունների կողմից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG