Մատչելիության հղումներ

ԱՄՆ֊ը պատժամիջոցներ է կիրառել երկու ցանցերի նկատմամբ, որոնց մեղադրել է Իրանին աջակցելու մեջ


ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի խոսում է Իրանի դեմ պատժամիջոցների մասին, արխիվ

Միացյալ Նահանգները պատժամիջոցներ են սահմանել երկու ցանցերի նկատմամբ, որոնք, ինչպես ասված է Գանձապետարանի հաղորդագրութան մեջ, «գաղտնի գնումներ» են իրականացրել՝ ի օգուտ իրանական ռազմական կազմակերպությունների և այսպիսով աջակցել են Իրանի հրթիռների ստեղծման ծրագրերին:

Պետդեպարտամենտի հաղորդագրության համաձայն՝ ցանցերից մեկը տեղակայված է Հոնգկոնգում, մյուսը՝ Իրանում: Ընդ որում նշվում է, որ վերջին ցանցը մեծ քանակությամբ ալյումինե ապրանքներ է գնել ընկերություններից, որոնք պատկանում կամ վերահսկվում են Իրանի պաշտպանության նախարարության կողմից:

Պատժամիջոցներ են կիրառվել իրանական ինը կազմակերպությունների և անհատների նկատմամբ:

«Դրանք կապված են այնպիսի կազմակերպությունների հետ, ինչպիսիք են Aviation Industries կազմակերպությունը և Iran Electronics Industries ընկերությունը, որոնք պատկանում են Իրանի պաշտպանության նախարարության Զինված ուժերին», - հաղորդում են Պետդեպարտամենտից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG