Մատչելիության հղումներ

Սահմանադրական դատարանը քննում է Ռոբերտ Քոչարյանի դիմումը


Սահմանադրական դատարանը այսօր գրավոր ընթացակարգով քննում է Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը:

ՍԴ շենքի դիմաց ակցիաներ են անցկացնում նախկին նախագահի աջակիցները և ընդդիմախոսները:

Մեղադրյալ Քոչարյանը բարձր դատարանին խնդրել էր ստուգել Քրեական դատավարության օրենսգրքի միանգամից երկու՝ խափանման միջոց կիրառելու հիմքերի և քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների մասին հոդվածների սահմանադրականությունը։

Դիմումի քննությունը ՍԴ-ում ի սկզբանե նշանակված էր օգոստոսի 29-ին, սակայն հետաձգվեց՝ «ելնելով լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտությունից»:

Բացի այս դիմումից, երկրորդ նախագահի գործով բարձր դատարանում ևս մի քանի դիմում կա։

Ռոբերտ Քոչարյանը Մարտի 1-ի գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ, նա կալանավորված է:

Recommended

XS
SM
MD
LG