Մատչելիության հղումներ

Մխիթարյանը տեղափոխվում է «Ռոմա»․ լրատվամիջոցներ


Հենրիխ Մխիթարյանը «Արսենալ»-ի կազմում, արխիվ

Իտալական և բրիտանական լրատվամիջոցների հաղորդմամբ` Հենրիխ Մխիթարյանը ժամեր անց «Արսենալ»-ից կտեղափոխվի իտալական «Ռոմա»:

Pagineromaniste կայքը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է՝ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագն արդեն իսկ ժամանել է Հռոմի օդանավակայան:

Իտալական Calciomercato-ն, իր հերթին, հաղորդում է, որ հայ կիսապաշտպանը առաջիկա ժամերին բուժզննում է անցնելու, ինչից հետո էլ վերջնականապես կավարտվի նրա փոխանցումը:

BBC-ի տվյալներով՝ Մխիթարյանը տեղափոխվում է վարձակալության պայմանագրով, ըստ որի իտալական ակումբը նրան «գնելու» պարտավորություն չի ստանձնում, բայց որոշակի գումար է փոխանցում «Արսենալ»-ին որպես վարձավճար, ինչպես նաև վճարում է Մխիթարյանի աշխատավարձը առաջիկա խաղաշրջանի ընթացքում:

Մխիթարյանը լոնդոնյան «Արսենալ» էր տեղափոխվել անցած տարեսկզբին, «Մանչեսթր Յունայթեդ»-ից: Անցած մեկ տարում նա «Արսենալ»-ի կազմում ընդհանուր առմամբ 59 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 9 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ: Վերջին շրջանում Մխիթարյանը առավել պասիվ էր հանդես գալիս, ընթացիկ մրցաշրջանում նա Պրեմիեր լիգայում «Արսենալ»-ի 4 խաղերից միայն մեկում էր դաշտ դուրս եկել մեկնարկային րոպեներից:

Մանրամասները տե՛ս այստեղ

XS
SM
MD
LG