Մատչելիության հղումներ

Մխիթարյանը «Արսենալ»-ի կազմում առաջին խաղին մասնակցեց


Հենրիխ Մխիթարյանը «Արսենալ»-ի մարզաշապիկով, 22-ը հունվարի, 2018թ․

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը երեկ երեկոյան Լոնդոնի «Արսենալ»-ի կազմում առաջին խաղին մասնակցեց: Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարի «Սուոնսի Սիթի»-«Արսենալ» հանդիպման 60-րդ րոպեին Մխիթարյանը խաղադաշտում փոխարինեց Մոհամեդ Էլնենիին:

«Արսենալ»-ը պարտվեց 1:3 հաշվով և շարունակում է մրցաշարային աղյուսակում գրավել 6-րդ հորիզոնականը:

29-ամյա Մխիթարյանը «Արսենալ»-ի հետ երկարաժամկետ պայմանագիր ստորագրեց և «Մանչեսթր Յունայթեդ»-ից լոնդոնյան ակումբ տեղափոխվեց հունվարի 22-ին:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG