Թբիլիսիի մոտակայքում տեղի ունեցած ավտովթարից, ըստ նախնական տվյալների, կա 19 տուժած և երկու զոհ: Տուժել են ՀՀ քաղաքացիներ:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ զոհվել է ՀՀ երկու քաղաքացի (Գրետա Ա., ծնված 1966 թ. և Մարտա Ս., ծնված 1991 թ.):
«Տուժած ՀՀ քաղաքացիներից 7-ը (Լենա Մ., Գայանե Բ., Տաթևիկ Գ., Լաուրա Խ., Հասմիկ Ա., Անուշ Մ., Մերի Մ.) հոսպիտալացվել են Վրաստանի Թբիլիսի քաղաքի «Նյու Հոսպիտալ» ԲԿ, 3-ը՝ (Աննա Ա., Վարդան Հ., Ազատ Ա.) «Պինեո» ԲԿ, մյուս 3-ը՝ (Լիլիա Խ., Զավեն Խ., Լաուրա Ս.) «Պատրիարքներ» ԲԿ, ևս 3-ը՝ (Դավիթ Ք., Կարեն Ք. և Գառնիկ Գ.) «Արամյանց» ԲԿ», - ասված է ԱԻՆ հաղորդագրությունում:
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է է, որ տուժածներից երեքը դուրս են գրվել հիվանդանոցից։ Այժմ հիվանդանոցներում գտնվում է 4 քաղաքացի, որոնցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, մեկի վիճակը՝ ծանր, իսկ մեկինը՝ կայուն։
Հիշեցնենք, որ այսօր ժամը 03:10-ի սահմաններում Գուգութի-Մառնեուլի ավտոճանապարհի 4-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են երեք «Ford Transit» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները: