Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:
«Համոզված եմ, որ Հայաստանի և Ուկրաինայի միջև հարաբերությունների զարգացումը բխում է մեր պետությունների ու ժողովուրդների շահերից, և համատեղ ջանքերով հնարավոր է հայ-ուկրաինական հարաբերություններին հաղորդել որակապես նոր լիցք՝ ի շահ մեր ժողովուրդների», - մասնավորապես ասվում է ուղերձում, որ հրապարակել է Հայաստանի նախագահի գրասենյակը:
Հիշեցնենք, Ուկրաինայի նախագահին շնորհավորական ուղերձ է հղել նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: