Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ելույթ ունենալով երկրի Անկախության օրվան նվիրված հանրահավաքում, Ռուսաստանի կողմից Ղրիմը բռնակցելը համեմատել է երեխա առևանգելու ու ծննդյան նոր վկայական տալու հետ:
Ուկրաինական դրոշներ ծածանող հազարավոր մարդկանց հանրահավաքում Զելենսկին երկրի ամբողջականությունը վերականգնելու հույս է հայտնել: «Մի օր մենք միասին կլինենք, որովհետև մայրենի արյան ձայնը կհաղթի», - հայտարարել է նա:
Ուկրաինայի Անկախության տոնին առաջին անգամ ռազմական շքերթ չի անցկացվում: Զելենսկու խոսքով՝ շքերթի վրա ծախսվող գումարը ավելի լավ է հատկացնել հերոսներին:
Ուկրաինան նշում է անկախության 28-րդ տարեդարձը:
Ուկրաինայի նախագահին շնորհավորական ուղերձներ են հղել Հայաստանի վարչապետը և նախագահը: