Մատչելիության հղումներ

Փաշինյանը շնորհավորել է Զելենսկուն Ուկրաինայի Անկախության օրվա առթիվ


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մասնակցում է Անկախության օրվա միջոցառումներին, Կիև, 24-ը օգոստոսի, 2019թ․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ուկրաինայի Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել այդ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկուն:

Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ուղերձում մասնավորապես ասված է․

«Ընդունեք խնդրեմ ջերմ շնորհավորանքներս ու անկեղծ բարեմաղթանքներս Ուկրաինայի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:

Համոզված եմ, որ հետևողական ջանքերի շնորհիվ Ձեզ կհաջողվի իրագործել Ուկրաինայի զարգացմանն ու հզորացմանն ուղղված բոլոր ծրագրերը։

Հայաստանի և Ուկրաինայի բարեկամական հարաբերություններում առկա է զգալի ներուժ, որի իրացումը բխում է մեր ժողովուրդների շահերից։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք ի զորու ենք նոր որակ հաղորդելու հայ-ուկրաինական բազմաոլորտ համագործակցությանը: Այս կապակցությամբ կարևորում եմ նաև երկկողմ միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների վերսկսումը։

Ուկրաինայում բազմադարյա մեծաթիվ հայ համայնքի և Հայաստանում կազմակերպված ուկրաինական համայնքի առկայությունն ու գործունեությունը լրացուցիչ խթան են հանդիսանում երկկողմ բարեկամական կապերի խորացման հարցում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG