Մատչելիության հղումներ

Հազարավոր հոնկոնգցիներ ձեռք ձեռքի տված կենդանի շղթա են կազմել


Հազարավոր հոնկոնգցիներ ձեռք ձեռքի տված շղթա են կազմել, 23-ը օգոստոսի, 2019թ․

Հազարավոր հոնկոնգցիներ ձեռք ձեռքի տված շղթա են կազմել: Երեկ երեկոյան շղթան ձգվել է քաղաքով մեկ՝ փողոցներով ու կամուրջներով: Կազմակերպիչների ասելով` 135 հազար մարդ է մասնակցել խաղաղ ակցիային:

Հոնկոնգցիները կրկնել են 1989 թվականին Բալթյան երկրների ակցիան, երբ երեք երկրների մոտավորապես 2 միլիոն քաղաքացիներ ձեռք-ձեռքի շղթա էին կազմել՝ բողոքելով խորհրդային իշխանության դեմ: Այդ ակցիան կոչվեց «Բալթյան ուղի» կամ «Բալթյան շղթա»:

«Հոնկոնգի ուղի» ակցիայի մասնակիցներից ոմանք նաև պաստառներ են պահել` արտասահմանյան երկրներին շնորհակալություն հայտնելով Հոնկոնգում ժողովրդավարությանը և ազատությանը աջակցելու համար:

Հոնկոնգում արդեն երեք ամիս շարունակվող բողոքի ցույցերն ու ակցիաները հանդարտվելու միտում չունեն: Ցուցարարները բողոքում են ինքնավարություն ունեցող Հոնկոնգի վրա Չինաստանի կենտրոնական իշխանության ազդեցությունն ուժեղացնելու Պեկինի փորձերի դեմ:

XS
SM
MD
LG