Մատչելիության հղումներ

Ջո Բայդենը նախընտրական հանդիպմանը Happy Birthday է երգել


ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդեն, արխիվ
ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդեն, արխիվ

ԱՄՆ-ի 2020 թվականի նախագահական ընտրություններին դեմոկրատների առաջատար թեկնածու Ջո Բայդենը, ուրբաթ օրը Նյու Հեմփշիրում մասնակցելով նախընտրական հանդիպմանը, շփվել է աջակիցների հետ, լուսանկարվել նրանց հետ, ինչպես նաև շնորհավորելով ներկա գտնվող լրագրողններից մեկի ծննդյան օրը՝ Happy Birthday է երգել:

Ըստ հարցումների՝ Դեմոկրատական կուսակցության թեկնածուների շարքում Բայդենն առաջատարն է, ամենաբարձր վարկանիշն ունի: Նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին նախկին փոխնախագահը հայտնել է անցած ապրիլին՝ որոշելով ձեռնոց նետել գործող նախագահ հանրապետական Դոնալդ Թրամփին:

76-ամյա Բայդենը քաղաքական հարուստ կենսագրություն ունի՝ 36 տարի սենատոր էր, իսկ Բարաք Օբամայի նախագահության 8 տարիներին Միացյալ Նահանգների փոխնախագահն էր:

XS
SM
MD
LG