Մատչելիության հղումներ

Վարչապետն այցելում է Ջերմուկ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ջերմուկում, 23-ը օգոստոսի, 2019թ․
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ջերմուկում, 23-ը օգոստոսի, 2019թ․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելում է Ջերմուկ: Այցի մասին տեսանյութերը վարչապետը հրապարակել է Ֆեյսբուքում, որտեղ նաև պարբերաբար ուղիղ հեռարձակումներ է իրականացնում:

Ջերմուկցիները վարչապետին դիմավորեցին «Ամուլսարը հանք չի դառնա» վանկարկելով:

«Լիդիան Արմենիա» ընկերությունը Ամուլսարի ոսկու հանքի շինարարությունը սկսել էր դեռ 2016-ին՝ հայտարարելով, որ կներդնի ավելի քան 400 միլիոն դոլար: Հանք տանող ճանապարհն արդեն մեկ տարուց ավելի է՝ փակ է․ այն շրջափակել ու տարածքում հերթապահում են Ամուլսարի հարակից համայնքների բնակիչները:

Երկուշաբթի օրը բնապահպանները և Ամուլսարի մերձակա բնակավայրերի բնակիչները հանքի շահագործման դեմ բողոքի ակցիա իրականացրեցին Երևանի Բաղրամյան պողոտայում: Երբ ցուցարարները փորձում էին փակել Բաղրամյան պողոտան, իրավապահները ուժ կիրառեցին՝ վերականգնելով երթևեկությունը, և բերման ենթարկեցին ցուցարարներից 6-ին:

Նույն օրը երեկոյան վարչապետը հայտարարեց, որ նպատակահարմար է համարում թույլ տալ շահագործել Ամուլսարի հանքը:

Մանրամասները տե՛ս այստեղ

XS
SM
MD
LG