Մատչելիության հղումներ

«Արարատ-Արմենիա»-ն հաղթեց Եվրոպա լիգայի փլեյօֆի առաջին խաղում


Դրվագ «Արարատ-Արմենիա» - «Դյուդելանժ» հանդիպումից, Երևան, 22-ը օգոստոսի, 2019թ.
Դրվագ «Արարատ-Արմենիա» - «Դյուդելանժ» հանդիպումից, Երևան, 22-ը օգոստոսի, 2019թ.

Երևանի «Արարատ-Արմենիա» ակումբը հաջողության հասավ ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի որակավորման վերջին փուլի՝ փլեյօֆի առաջին խաղում՝ 2:1 հաշվով հաղթելով Լյուքսեմբուրգի «Դյուդելանժ» թիմին:

Հինգշաբթի երեկոյան Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացած հանդիպման հաշիվը բացեց Հայաստանի գործող չեմպիոնը՝ 22-րդ րոպեին մրցակցի դարպասը գրավեց Մայլսոն Լիման, 68-րդ րոպեին Դանել Սինանին հավասարեցրեց հաշիվը, իսկ խաղի հիմնական ժամանակին մրցավարի ավելացրած 3-րդ րոպեին Իլյա Անտոնովը խփեց հաղթական գոլը:

Պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 29-ին Լյուքսեմբուրգում:

XS
SM
MD
LG