Մատչելիության հղումներ

Երևանում արգելակման կոճղակներ կարտադրվեն


Երևանի փողոցներից մեկը, արխիվ
Երևանի փողոցներից մեկը, արխիվ

Կառավարության այսօրվա որոշումներով գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը մաքսատուրքից ազատելու արտոնությունից կօգտվեն «ԱՖԱ» և «Պրոֆ Ալ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները (ՍՊԸ), ինչպես նաև «Լենտեքս» փակ բաժնետիրական ընկերությունը (ՓԲԸ):

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ «ԱՖԱ» ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է Երևանում արգելակման կոճղակների արտադրության մեջ։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 300 մլն դրամի ներդրում` նոր սարքավորումների, հումքի ձեռքբերման և արտադրական տարածքի վերանորոգման համար: Արդյունքում կստեղծվի 55 նոր աշխատատեղ՝ 150 հազար դրամ միջին աշխատավարձով։ Արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 770 մլն դրամ, որից 200 մլն դրամի արտադրանքը կիրացվի Հայաստանի տարածքում, մնացածը՝ ԵԱՏՄ այլ անդամ և երրորդ երկրների տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 71 միլիոն 882 հազար 821 դրամ, մաքսատուրքի ազատման արտոնությունը՝ 6 միլիոն 194 հազար 771 դրամ:

«Պրոֆ Ալ» ընկերությունը գործունեություն է ծավալում ալյումինե դռների, պատուհանների և կոնստրուկցիաների արտադրության ոլորտում, նույնպես Երևանում, իրականացնելով 1 միլիարդ դրամի ներդրում: Ներկայում առկա է 281 աշխատատեղ, իսկ ծրագրի շրջանակում կստեղծվի ևս 50 նոր աշխատատեղ՝ 280 հազար դրամ միջին աշխատավարձով։ Արտադրանքի ընդհանուր ծավալը կազմում է 20 միլիարդ դրամ, որից 12 միլիարդ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 500 միլիոն դրամի արտադրանքը՝ ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 7 մլրդ 500 մլն դրամի արտադրանքը՝ երրորդ երկրների տարածքում։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 8 մլրդ 254 մլն 510 հազար դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 822 մլն 983 հազար 900 դրամ:

«Լենտեքս» ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է գուլպայի, զուգագուլպայի, տրիկոտաժի արտադրության և թելի վերամշակման համար։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 3-4 մլրդ դրամի ներդրում՝ հումքի և սարքավորումների համար, և ստեղծել 50-60 նոր աշխատատեղ՝ 90 հազար դրամ միջին աշխատավարձով։ Արտադրանքի նախատեսված ծավալները ծրագրի ընթացքում կկազմեն մոտ 4,5 մլրդ դրամ, որից մոտ 1,4 մլրդ դրամի արտադրանքը կիրացվի Հայաստանի տարածքում, մոտ 3,1 մլն դրամինը՝ ԵԱՏՄ այլ անդամ երկրների։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 2 միլիարդ 988 միլիոն 900 հազար դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 155 միլիոն 283 հազար դրամ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG