Մատչելիության հղումներ

Բախտաձեի պնդմամբ՝ իշխանությունները կապ չունեն «Ռուսթավի 2»-ի լրագրողների հեռացման հետ


Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձե, արխիվ
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձե, արխիվ

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն, պատասխանելով «Ռուսթավի 2» հեռուստաընկերության վերջին իրադարձությունների վերաբերյալ լրագրողների հարցերին, ասել է. - «Ցավոք, Վրաստանի քաղաքականությունում ավանդույթ է դարձել իրար կապել բացարձակապես կապ չունեցող հանգամանքները, տվյալ դեպքում մենք գործ ունենք նման մոտեցման հետ: Ցանկանում եմ ասել ամենակարևորը՝ մեզ համար կենսականորեն կարևոր է, որ Վրաստանում մամուլը լինի բազմակարծիք ու ազատության շատ բարձր մակարդակի վրա: Դա կա և անպայման կլինի նաև ապագայում»:

Այս շաբաթվա սկզբին «Ռուսթավի 2» հեռուստաընկերության նոր ղեկավարությունը աշխատանքից ազատել է մի խումբ առաջատար համարվող լրագրողների: Ընդդիմությունը պնդում է, որ իշխանություններն առնչություն ունեն լրագրողների հեռացման որոշումների հետ:

XS
SM
MD
LG