Մատչելիության հղումներ

Արցախի Մարտակերտ քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք 5-բալլանոց երկրաշարժ է տեղի ունեցել


Այսօր տեղական ժամանակով ժամը 9:41 Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.29 աստիճան և արևելյան երկայնության 46.60 աստիճան աշխարհագրական կոորդինատներով՝ Արցախի Մարտակերտ քաղաքից 20 կիլոմետր հյուսիս-արևմուտք, օջախի 10 կիլոմետր խորությամբ, 3.7 մագնիտուդով երկրաշարժ: Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 5 բալլ:

Երկրաշարժը զգացվել է Հայաստանի Գորիս, Նոյեմբերյան, Արցախի Շուշի, Քարվաճառ, Մարտակերտ և Ստեփանակերտ քաղաքներում՝ 3-4 բալլ, Դրմբոն և Հաթերք գյուղերում՝ 4 բալլ ուժգնությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG