Մատչելիության հղումներ

Փհենյանը հերթական հրթիռային արձակումն է իրականացրել


Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակում, օգոստոս, 2019թ․

Ուրբաթ առավոտյան Հյուսիսային Կորեան հերթական հրթիռային արձակումն է իրականացրել դեպի Ճապոնական ծով, հաղորդում է Yonhap հարավկորեական գործակալությունը: Հրթիռի տեսակը դեռևս չի պարզվել:

Սա արդեն վեցերորդ հրթիռային արձակումն է Փհենյանի կողմից վերջին երեք շաբաթվա ընթացքում: Սեուլը դա գնահատում է որպես «ուժի ցուցադրություն», որը պայմանավորված է Հարավային Կորեայի և Միացյալ Նահանգների համատեղ զորավարժություններով:

Սեուլը կոչ է անում Փհենյանին դադարեցնել բալիստիկ հրթիռների արձակումները՝ ընդգծելով, որ այդ փորձարկումները չի նպաստում Կորեական թերակղզում լարվածության թուլացմանը:

Անցյալ շաբաթ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե «գեղեցիկ» նամակ է ստացել հյուսիսկորեացի պաշտոնակցից, որում Կիմ Չեն Ունը ցանկություն է հայտնել կրկին հանդիպել և «բանակցություններ սկսել» զորավարժությունների ավարտից հետո։

XS
SM
MD
LG