Մատչելիության հղումներ

Փհենյանը դիտարկում է միջուկային փորձարկումները վերսկսելու հարցը, բայց Թրամփը հանգիստ է


Հյուսիսային Կորեան հրթիռ է փորձարկում, արխիվ

Հյուսիսային Կորեան հայտարարել է, թե դիտարկում է միջուկային փորձարկումները վերականգնելու հարցը, ինչը անհանգստություն է առաջացրել միջազգային հանրության մոտ: Փհենյանը այդ սպառնալիքով արձագանքել է ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի համատեղ զորավարժություններին, որոնք Պենտագոնը նախատեսում է անցկացնել հաջորդ ամսին:

Հյուսիսային Կորեայի արտգործնախարարությունը ԱՄՆ-ին մեղադրել է երկու երկրների նախագահների՝ Դոնալդ Թրամփի ու Կիմ Չեն Ընի միջև «բանակցությունների ոգին խախտելու» մեջ, իր հայտարարությունում պլանավորած զորավարժությունները գնահատելով որպես «պատերազմի փորձարկում»: Փհենյանը պնդում է, որ Թրամփը խոստացել էր չանցկացնել այդ զորավարժությունները:

Սակայն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վարչակազմի անդամների հետ երեկ կայացած հանդիպմանը Հյուսիսային Կորեայի հետ հարաբերությունները դրական է գնահատել: Նա ասել է, որ իր վարչակազմը Փհենյանի հետ բանակցություններում մեծ հաջողությունների է հասել, Կորեական թերակղզու ապամիջուկայնացման համաձայնագրի ստորագրման հարցում ժամկետները կարևոր չեն, վերջնական արդյունքում «լավ բաներ տեղի կունենան»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG