Մատչելիության հղումներ

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հնդկաստանի նախագահին


Հնդկաստանի նախագահ Ռամ Նաթ Քովինդ, արխիվ
Հնդկաստանի նախագահ Ռամ Նաթ Քովինդ, արխիվ

Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հնդկաստանի նախագահ Ռամ Նաթ Քովինդին՝ Հնդկաստանում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի և սողանքների արդյունքում հարյուրավոր մարդկային զոհերի և ավե­րա­ծությունների կապակցությամբ:

Ըստ Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի, Արմեն Սարգսյանն իր վշտակցությունն է հայտնել Ռամ Նաթ Քովինդին և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին` զոհվածների հարազատներին ու մերձավորներին՝ մաղթելով ոգու արիություն և տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG