Մատչելիության հղումներ

ԱԱԾ․ Կաշառքով մի շարք զորակոչիկների՝ զինծառայությունից խուսափելը կազմակերպելու դեպք է բացահայտվել


ԱԱԾ շենքը Երևանում, արխիվ
ԱԱԾ շենքը Երևանում, արխիվ

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հաղորդում է կաշառք ստանալու դիմաց մի շարք զորակոչիկների պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու կազմակերպման դեպքի բացահայտման մասին:

«Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ քաղաքացին, տիրապետելով զինկոմիսարիատի և Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի աշխատանքների նրբություններին և օգտագործելով բժիշկների շրջանում ունեցած իր կապերը, նախնական համաձայնության գալով բուժհաստատության աշխատակցի հետ, 2019թ. ամառային զորակոչի ընթացքում, 3000-8000 ԱՄՆ դոլարի չափով կաշառքի դիմաց կազմակերպել է ծառայության հետ անհամատեղելի առողջական խնդիրների առկայության վերաբերյալ կեղծ ախտորոշումների հիմքով 5 զորակոչիկի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կամ տարկետում տրամադրելու գործընթացը», - ասված է ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրությունում:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով:

Կատարվում է նախաքննություն, մեղադրանք է առաջադրվել երկու անձի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG