Մատչելիության հղումներ

Չինաստանը Հոնկոնգի մոտ ռազմական ուժեր է կենտրոնացնում


Չինաստան - Ռազմական ոստիկանության ծառայողների վարժանքները Շենժենում, 15-ը օգոստոսի, 2019թ․

Չինաստանը Հոնկոնգի սահմանին ռազմական ուժեր է տեղակայել, ինչը դիտարկվում է որպես հստակ նախազգուշացում Հոնկոնգի ցուցարարներին:

Հոնկոնգից 27 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Շենժենի մարզադաշտում Չինաստանի ռազմական ոստիկանության հարյուրավոր անդամներ վարժանքներ են անցկացում, իսկ մարզադաշտի մոտ տեղակայված են տասնյակ զինվորական մեքենաներ ու տեխնիկա:

Չինաստանի պետական լրատվամիջոցները հաղորդումներ են հեռարձակել Շենժենի զորավարժությունների մասին:

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը մտահոգություն է հայտնել Հոնկոնգի սահմանի երկայնքով Չինաստանի ռազմական ոստիկանության ուժեր տեղակայելու կապակցությամբ, որոնք կարող են օգտագործվել Հոնկոնգի ցուցարարներին ճնշելու նպատակով:

Վերջին տասը շաբաթներին Հոնկոնգում բողոքի ցույցերը չեն դադարում: Չինաստանին մաս կազմող Հոնկոնգում մարդկանց փողոց է դուրս բերել արտահանձնման մասին վիճահարույց օրինագիծը:

Recommended

XS
SM
MD
LG