Մատչելիության հղումներ

Ռուսաստանի ԱԳ փոխնախարարն այցելում է Հյուսիսային Կորեա


Հյուսիսային Կորեա - Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Իգոր Մորգուլովը (կենտրոնում) ժամանում է Փհենյանի միջազգային օդանավակայան, 14-ը օգոստոսի, 2019թ․

Ռուսաստանի փոխարտգործնախարար Իգոր Մորգուլովը ժամանել է Փհենյան: Այսօր նրա այցի մասին հաղորդել են հյուսիսկորեական պետական լրատվամիջոցները: Ըստ հեռարձակված տեսանյութի՝ օդանավակայանում նրան դիմավորել է Հյուսիսային Կորեայի փոխարտգործնախարար Ռի Կիլ Սոնգը:

Հյուսիսկորեական լրատվամիջոցները չեն հստակեցնում Մորգուլովի այցի նպատակներն ու ժամկետները, իսկ ռուսական պաշտոնական մամուլը, հղում անելով Ռուսաստանում Հյուսիսային Կորեայի դեսպանությանը, հաղորդում է, որ Մորգուլովը խորհրդակցություններ է անցկացնելու հյուսիսկորեացի իր պաշտոնակիցների հետ:

Ռուսաստանի ԱԳ փոխնախարարի այցը Փհենյան հետևում է վերջին շաբաթների ընթացքում Հյուսիսային Կորեայի հրթիռների մի շարք արձակումներին: Հրթիռների արձակման այդ շարքը դիտարկվում է որպես բողոքի նշան Հարավային Կորեայի ռազմական հզորության աճի, ինչպես նաև ԱՄՆ-Հարավային Կորեա համատեղ զորավարժությունների դեմ:

XS
SM
MD
LG