Մատչելիության հղումներ

Թրամփը հայտարարել է, թե Փհենյանի հրթիռային փորձարկումները չեն խախտում պայմանավորվածությունները


Արխիվ -- ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Քիմ Յոնգ Ունի հանդիպումը ապառազմականացված գոտում, 30-ը հունիսի, 2019թ․

Չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գովեստի խոսքեր էր շռայլել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Քիմ Յոնգ Ունի հասցեին, Փհենյանը շարունակում է ռազմական հռետորաբանությունը և գործողությունները Վաշինգտոնի և Սեուլի հասցեին։

Հյուսիսային Կորեայի պաշտոնական KCNA գործակալությունը այսօր հաղորդել է, որ նախօրեին Քիմ Յոնգ Ունն անձամբ է մասնակցել է բալիստիկ հրթիռների փորձարկմանը։ Հրթիռների արձակումը համարվում է բողոքի ակցիա՝ ԱՄՆ – Հարավային Կորեա զորավարժությունների դեմ։

Անդրադառնալով հրթիռների փորձարկմանը, ԱՄՆ նախագահը հայտարարել է, թե դա չի խախտում իր և Քիմի պայմանավորվածությունը՝ միջին և երկար հեռահարության հրթիռների արձակման մասին։ Թրամփն ասել է, թե «գեղեցիկ» նամակ է ստացել Քիմից, որում Հյուսիսային Կորեայի առաջնորդը ցանկություն է հայտնել կրկին հանդիպել և «բանակցություններ սկսել» զորավարժությունների ավարտից հետո։

Թրամփը նաև ասել է, թե այդ զորավարժությունները իրեն նույնպես դուր չեն գալիս, քանի որ դրանք չափազանց թանկ արժեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG