Մատչելիության հղումներ

2019-ի հունվար-հունիս ամիսներին գրանցված գործազուրկների միջին ամսական թվաքանակը նախորդ տարվա համեմատ նվազել է 6,4 տոկոսով․ Փաշինյան


2019 թվականի հունվար-հունիս ամիսներին պաշտոնապես գրանցված գործազուրկների միջին ամսական թվաքանակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 6,4 տոկոսով: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նաև նշել է, որ 2019 թվականի նույն ժամանակահատվածում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին (1000 դրամներ) իրականացված պարտադիր վճարումները 2018 թվականի հունվար-հունիսի ցուցանիշը գերազանցել են 347.8 միլիոն դրամով, կամ 9.6 տոկոսով:

«Աճը վարձու աշխատողների թվաքանակի ավելացման արդյունք է», - գրել է վարչապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG