Մատչելիության հղումներ

ՊԲ զինթոշակառուների բնակարանային խնդիրների լուծման համար ՀՀ-ն Արցախին դրամական աջակցություն կտրամադրի․ Փաշինյան


Հայաստանի կառավարությունը Արցախին շուրջ 2.9 միլիարդ դրամ աջակցություն կտրամադրի՝ Պաշտպանության բանակի (ՊԲ) զինթոշակառուների բնակարանային խնդիրները լուծելու համար։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա ընդգծել է, որ գումարի չափը գտնվում է ճշգրտման փուլում:

«Ինչպես և հայտարարել էի օգոստոսի 5-ին Ստեփանակերտում ունեցած ելույթում, մինչև 2023 թվականը մտադիր ենք լուծել նաև ՊԲ զինծառայողների բնակարանային խնդիրները», - գրել է վարչապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG