Մատչելիության հղումներ

Սահմանապահ զորքերի զինծառայողը կալանավորվել է խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու մեղադրանքով


ՀՀ ԱԱԾ շենքը Երևանում, արխիվ
ՀՀ ԱԱԾ շենքը Երևանում, արխիվ

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հաղորդում է, որ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է Սահմանապահ զորքերի զինծառայողի կողմից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպք:

Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի N զորամասի ծառայողը, ծանոթանալով և մտերմանալով երկու անձանց հետ (քույր և եղբայր), առաջարկել է օժանդակել նրանց կաշառքի դիմաց ԱԱԾ-ում աշխատանքի ընդունվելու հարցում։ «Գործելով միասնական դիտավորությամբ՝ 2018թ․ սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում վերոնշյալ և այլ պատրվակներով նրանցից խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով մաս-մաս հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 3.104.632 ՀՀ դրամ գումար», - ասված է հաղորդագրությունում:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ մեկ անձի առաջադրվել է մեղադրանք: Սահմանապահ զորքերի ծառայողը կալանավորվել է։ Կատարվում է նախաքննություն:

Ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է քաղաքացիներին՝ զերծ մնալ զարտուղի ճանապարհներով ԱԱԾ համակարգ ընդունվելու փորձերից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG