Մատչելիության հղումներ

Հայաստանի և Արցախի ղեկավարները շնորհավորել են Վլադիմիր Կազիմիրովին 90-ամյա հոբելյանի առթիվ


Վլադիմիր Կազիմիրով, արխիվ
Վլադիմիր Կազիմիրով, արխիվ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Արցախի նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձներ են հղել Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան, 1992-96 թվականներին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Վլադիմիր Կազիմիրովին՝ ծննդյան 90-ամյակի առթիվ:

«Որպես Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավար, ապա ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ ներկայացուցիչ և համանախագահ՝ Դուք լրջագույն ավանդ եք ունեցել Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների սկզբնավորման գործում: Անգնահատելի են Ձեր ջանքերը կողմերի միջև զինադադարի համաձայնության ձեռքբերման, հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի ապահովման և բանակցությունների լիարժեք ձևաչափի ձևավորման ուղղությամբ», - Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ մասնավորապես ասված է Նիկոլ Փաշինյանի ուղերձում: - «Ավարտելով Ձեր կարևոր միջնորդական գործունեությունը՝ Դուք չեք հեռացել մեր տարածաշրջանից՝ մշտապես Ձեր փորձը ծառայեցնելով երկարատև խաղաղության հաստատման նպատակին: Ձեր գնահատականներն ու մեկնաբանությունները աչքի են ընկել անաչառությամբ և հակամարտության պատճառներին ու հետևանքներին խորապես ծանոթ լինելու փաստով: Հայ ժողովուրդը բարձր է գնահատում Ձեր միջնորդական գործունեությունը Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման, տարածաշրջանում կայունության ապահովման գործում»:

Արցախի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ Բակո Սահակյանի ուղերձում մասնավորապես ասված է․ - «Անգնահատելի է Ձեր ավանդը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման, Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման գործում: Արցախում միշտ հատուկ վերաբերմունք է եղել Ձեր նկատմամբ: Դուք վայելում եք մեր ժողովրդի անկեղծ հարգանքը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG