Մատչելիության հղումներ

Թրամփը Մակրոնին մեղադրում է Իրանին «խառը ազդակներ» ուղարկելու մեջ


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնին մեղադրել է Իրանին ԱՄՆ-ի հետ հնարավոր բանակցությունների վերաբերյալ «խառը ազդակներ» ուղարկելու մեջ:

Թրամփի խոսքով՝ Իրանը ֆինանսական լուրջ խնդիրների առջև է հայտնվել և հուսահատորեն ջանում է բանակցել ԱՄՆ-ի հետ, սակայն «խառը ազդակներ» է ստանում Միացյալ Նահանգների անունից հանդես եկող կողմերից, այդ թվում՝ Մակրոնից։

Դոնալդ Թրամփը շեշտել է, որ Միացյալ Նահանգների անունից կարող է խոսել միայն Միացյալ Նահանգները։

ԱՄՆ-ը 2018 թվականի մայիսին միակողմանիորեն դուրս եկավ 2015 թվականին Իրանի հետ կնքված միջուկային պայմանագրից և խստացրեց պատժամիջոցները Թեհրանի նկատմամբ։

Թրամփն ակնարկել է, որ պատրաստ է բանակցել Իրանի առաջնորդների հետ, բայց Թեհրանը պահանջել է չեղարկել պատժամիջոցները:

Ֆրանսիան Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ռուսաստանի և Չինաստանի հետ շարունակում է մնալ 2015-ի միջուկային պայմանագրի կողմ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG